Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գա­յա­նե. գե­ղան­կար­չա­կան ա­սու­պը Ա­գու­լիս մո­լո­րա­կից

Գա­յա­նե. գե­ղան­կար­չա­կան ա­սու­պը Ա­գու­լիս մո­լո­րա­կից
05.06.2020 | 00:50
«Ո՞վ է նա` թիֆ­լի­սյան հայ­րե­նակ­ցու­հի Գա­յա­նե Խա­չա­տու­րյա­նը։ Ինք­նա­բավ գե­ղան­կա­րի՞չ ա­ռանց կա­նո­նա­վոր կր­թու­թյան. պար­զու­նակ նկա­րի՞չ - այս­պես. կրկ­նում եմ, ձևա­կա­նո­րեն կա­րե­լի է ան­վա­նել նրան և նրա ար­վես­տը։ Սա­կայն ժա­մա­նա­կը ջն­ջել է պատ­կե­րա­ցում­նե­րը, ո­րոնք սի­րա­հո­ժար հո­րի­նել են ար­վես­տա­բան­նե­րը»։
Կա­րեն ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱՆ (Թեր­լե­մե­զյան)
«Երկ­նա­գույն քա­մին և ճեր­մակ լու­սի­նը»
ՀԱՅՏ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ. ԳՐ­ՔԻ ԵՎ ՏԻԿ­ՆԻ­ԿԻ ԹԵ­ՄԱ­ՆԵ­ՐՈՎ
Հե­տա­գա­յում նա` հայ կեր­պար­վես­տում իր ան­կա­սե­լի հետ­քը թո­ղած Գա­յա­նե Խա­չա­տու­րյա­նը, հա­ճախ էր վե­րա­դառ­նում կեր­պար­վես­տում իր կա­յաց­ման շր­ջա­նի հի­շո­ղու­թյուն­նե­րին։ Շր­ջենք նրա հետ, տես­նենք և տա­րի­նե­րի հեռ­վից փոր­ձենք գտ­նել Խա­չա­տու­րյան Գա­յա­նեի ա­ռեղծ­վա­ծը. «Հրա­վիր­ված էր ամ­բողջ դա­սա­րա­նը, միայն աղ­ջիկ­ներ։ Ես շատ նվեր­ներ ստա­ցա, բայց դրան­ցից մե­կը` ռու­սա­կան հե­քիաթ­նե­րի գիր­քը, ինձ հետ էր միշտ։ Այն­տեղ հիա­նա­լի ձևա­վո­րում­ներ կա­յին, ես հմայ­ված դի­տում էի դրանք և կա­մաց-կա­մաց սկ­սե­ցի վե­րան­կա­րել։ Այն ժա­մա­նակ ես միամ­տա­բար մտա­ծում էի, որ հենց դա է նկար­չու­թյու­նը»։ Այն ժա­մա­նակ Գա­յա­նեն 12 տա­րե­կան էր։ Նրա ա­ռա­ջին գոր­ծը կեր­պար­վես­տում մոր պատ­վին նկար­ված տիկ­նիկն էր, որն ու­ներ կլո­րա­վուն աչ­քեր, զար­մա­նա­լի նա­զանք և կրում էր ար­տիս­տիկ գլ­խարկ։ Գա­յա­նեն 3 տա­րե­կան էր։ Ողջ կյան­քում նա այդ տիկ­նի­կի հետ էր. «Նա հե­տապն­դում էր ինձ ողջ կյան­քում։ Դա ճշ­մար­տան­ման կեր­պար էր։ Եվ այն բնավ էլ ման­կա­կան չէր և հո­րին­ված չէր։ Ար­դեն հե­տա­գա­յում ես հաս­կա­ցա, որ այն իմ նա­խա­տատն էր` Ա­գու­լի­սից, ո­րի լու­սան­կար­նե­րը միշտ աչ­քիս ա­ռաջ էին»։ Տիկ­նի­կը խոր­հր­դա­նիշ էր, ա­գու­լի­սյան մշա­կույ­թը իր պտուղ­ներն էր տա­լիս։ Բայց դեռ մա­նուկ Գա­յա­նեն հան­կարծ դա­դա­րեց նկա­րե­լուց, չնա­յած նրա ա­ռա­ջին աշ­խա­տան­քը շր­ջա­պա­տի հիաց­մուն­քի ա­ռար­կան էր։ Նա կար­դում էր, ու­շի ու­շով զն­նում էր ա­գու­լի­սյան տիկ­նանց զար­մա­նա­լի հա­գուս­տը, նաև դա­սա­կան թատ­րոն էր հա­ճա­խում և պա­տու­հա­նից զմայլ­վում Թիֆ­լի­սի նշա­նա­վոր Մուշ­տաիդ զբո­սայ­գով, ուր ան­վերջ հն­չում էր փո­ղա­յին ե­րաժշ­տու­թյու­նը, որ­տեղ զվար­ճա­նում էր բազ­մազգ քա­ղա­քի խայ­տաբ­ղետ բնակ­չու­թյու­նը։
Թիֆ­լի­սյան գու­նա­գեղ կո­լո­րի­տի ժա­ռան­գորդ Թբի­լի­սին Կով­կա­սի հան­դի­սա­խաղն էր, Մուշ­տաի­դը` Թբի­լի­սիի թատ­րո­նը բայց եր­կն­քի տակ։ Իսկ Գա­յա­նեն պատ­կե­րա­գիր քա­ղաք­նե­րի նկա­րա­զար­դողն էր, Ա­գու­լի­սը` ե­րազ­նե­րում, Թիֆ­լի­սը` ի­րա­կա­նում, Երևա­նը` ա­պա­գա­յում։ Այս շր­ջա­նում նա փնտ­րում­նե­րի մեջ էր, բայց բա­ցա­կա­յում էր կյան­քի գիր­քը գտ­նե­լու ցան­կու­թյու­նը։ Գա­յա­նեն իր աշ­խարհն էր ո­րո­նում, տես­լա­պատ­կեր­նե­րով դեռ ան­ցյա­լում էր, փոր­ձում էր գտ­նել Երևա­նը, թեև ապ­րում էր Թիֆ­լի­սում։
Պա­տա­հա­կա­նո­րեն գտն­ված օ­րա­թեր­թի բախ­տո­րոշ հայ­տա­րա­րու­թյու­նը կան­խո­րո­շեց նրա ճա­կա­տա­գի­րը. Գա­յա­նեն ճա­նա­պարհ­վեց Թբի­լի­սիի գե­ղար­վես­տի դպ­րոց։
«Երբ Մուշ­տաի­դում կանգ­նեց­րին Օր­ջո­նի­կի­ձեի հու­շար­ձա­նը, զբո­սայ­գին ինձ հա­մար մե­ռավ». սա ինք­նա­խոս­տո­վա­նանք չէր, սա նրա քա­ղա­քա­կան ապ­րու­մի դրսևո­րումն էր, մի բան, ո­րը ծնյալ և օ­ծյալ ար­վես­տա­գե­տի օրհ­նանքն է, եր­բեմն էլ` ա­նեծ­քը, զի քա­ղա­քա­կան վեր­նա­կույ­տերն ու գա­վա­ռա­միտ հան­րու­թյու­նը չեն հան­դուր­ժում ար­վես­տի մար­դու ըն­դվ­զու­մը։
ՔՈ­ՉԱ­ՐԻ ԿՈՒ­ԺԸ` ՓԱ­ՐՈՍ
Նա ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­ներն անց­կաց­նում էր քա­ղա­քա­մայր Երևա­նում, Ա­գու­լի­սը ան­գո էր, մնա­ցել էր հու­շա­պատ­կեր­նե­րում։ Մի ան­գամ նա մտավ Եր­վանդ Քո­չա­րի ար­վես­տա­նոց. պա­տա­հա­բա՞ր, ի­հար­կե ոչ, նա փնտ­րում էր այն ճա­նա­պար­հը, որն ի­րեն տա­նե­լու էր դե­պի ազ­գա­յին կեր­պար­վես­տի գան­ձա­րան։ Ճա­նա­պար­հի սկզ­բին նա էր կանգ­նած, հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի հրա­բուխ­նե­րից մե­կը` մաեստ­րո Եր­վանդ Քո­չա­րը։ Մաեստ­րոն զրու­ցեց աղջ­նա­կի հետ, հա­վա­նա­բար գու­շա­կեց Գա­յա­նեի ա­պա­գան, և ա­ռա­ջար­կեց կուժ նկա­րել։ Նկա­րեց, հե­տո վե­րա­դար­ձավ Թբի­լի­սի։ Նկա­րե­լով օր­նի­բուն, փնտ­րե­լով, հայտ­նա­բե­րե­լով, աս­տի­ճա­նա­բար զգա­լով վրձ­նի և գու­նաշ­խար­հի միջև ան­վերջ բռնկ­վող և պարպ­վող, բնաշ­խար­հին ան­գամ ան­հայտ կեր­պար­վես­տի հայտ­նու­թյուն­նե­րի հո­գե­պա­րար հմայ­քը։
«Երբ ես եր­կար հի­վանդ էի, ինձ բե­րե­ցին Գո­գե­նի ալ­բո­մը։ Նրա աշ­խա­տանք­նե­րի տա­րա­ծա­կա­նու­թյունն ու գույնն ինձ ցն­ցե­ցին։ Ամ­բողջ մի տա­րի դրա­նից հե­տո ես ձեռքս վր­ձին չվերց­րի»։ Կա­յա­նում էր գա­լիք խոր­քա­յին ար­վես­տա­գե­տը։
ԲԱԺ­ԲԵՈՒ­ԿԻ ՊԱՏ­ԳԱ­ՄԸ ԵՎ ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆԱՆ­ՔԸ
1965 թվա­կան։ Գա­յա­նեն ծա­նո­թա­նում է հայ­կա­կան կեր­պար­վես­տի թիֆ­լի­սյան դպ­րո­ցի նշա­նա­վոր դեմ­քե­րից մե­կի` Ա­լեք­սանդր Բաժ­բեուկ-Մե­լի­քյա­նի հետ։ Գա­յա­նեն պատ­րաստ­վում էր հիմ­նա­րար մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյուն ստա­նա­լու Թբի­լի­սիի նշա­նա­վոր գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յում։ Բաժ­բեու­կի առջև կանգ­նած էր գե­ղար­վես­տա­կան մի բռն­կուն ան­հատ` դե­ռա­տի օ­րիոր­դի կեր­պա­րում։ Բաժ­բեու­կը կեր­պար­վես­տի մշակ էր, ապ­րում էր գրե­թե ճգ­նա­վո­րի կյան­քով, ա­րա­րում էր միջ­նա­դա­րի հայ ծաղ­կող­նե­րի պես` ա­պա­վի­նե­լով սր­բա­զան պատ­գա­մին. «Գիրս մնա հի­շա­տա­կող»։ Եվ նա կտ­րուկ ար­գե­լեց Գա­յա­նե Խա­չա­տու­րյա­նին սո­վո­րել գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յում ա­սե­լով. «Քե­զա­նից ո­չինչ չի մնա»։ Ա­կա­դե­միա­կան կր­թու­թյու­նը նշա­նա­կա­լից է յու­րա­քան­չյուր նկար­չի հա­մար, սա­կայն կան վար­պետ­ներ, ո­րոնց գե­ղար­վես­տա­կան ըմ­բռ­նում­ներն ան­կա­րող են տե­ղա­կայ­վե­լու ա­կա­դե­միա­կան կա­ղա­պար­նե­րում։ Գա­յա­նե Խա­չա­տու­րյա­նը նրան­ցից մեկն էր, ինք­նու­րույն էր և զգում էր սե­փա­կան զո­րա­վոր խա­չի ծան­րու­թյու­նը։ Դա, ի­հար­կե, զգաց Ա­լեք­սանդր Բաժ­բեուկ-Մե­լի­քյա­նը և մի օր խոս­տո­վա­նեց. «Ա­ռա­ջին ան­գամ մար­դը չըն­կավ իմ ազ­դե­ցու­թյան տակ»։ Այդ մար­դը դե­ռա­տի Գա­յա­նեն էր։
«Գա­յա­նեի մո­լո­րա­կը բա­ցա­ռիկ գրա­վիչ է։ Այն բնա­կեց­նում են տա­րօ­րի­նակ և հա­մակ­րե­լի ա­րա­րած­նե­րը` մար­դիկ, գա­զան­ներ, կեն­դա­նա­բա­նա­կան էու­թյուն­ներ, ո­րոնք զբաղ­ված են մեզ ոչ միշտ հաս­կա­նա­լի գոր­ծո­ղու­թյամբ, այն­տեղ նրանց կյանքն է, գե­ղեց­կու­թյան սե­փա­կան չա­փա­նի­շը և տրա­մա­բա­նու­թյու­նը։ Հի­շո­ղու­թյուն­նե­րի շեր­տե­րը, ան­ցած օ­րե­րի զգա­ցո­ղու­թյուն­նե­րը և գրա­կան կեր­պար­նե­րը բնա­կա­նո­րեն և ան­բռ­նազ­բոս ամ­բող­ջա­նում են նրա ար­վես­տի հա­մա­կար­գում»,- գրել է ար­վես­տա­բան Կա­րեն Մի­քա­յե­լյա­նը (Թեր­լե­մե­զյան)։
ՑՈՒ­ՑԱ­ՀԱՆ­ԴԵ­ՍԻ ՀՄԱՅ­ՔԸ
1971 թվա­կան։ Երևա­նի հռ­չա­կա­վոր ֆի­զի­կա­յի ինս­տի­տու­տում բաց­վում է թիֆ­լի­սա­հայ նկար­չու­հի Գա­յա­նե Խա­չա­տու­րյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ցու­ցա­հան­դե­սը` ա­ռա­ջի­նը հայ­րե­նի­քում։ Նա յու­րո­վի նվա­ճեց ահ­ռե­լի պատ­մա­կան ժա­ռան­գու­թյան և տա­ղանդ­նե­րի օր­րան, կեր­պար­վես­տի քա­ղա­քա­մայր Երևա­նը։ Ցու­ցա­հան­դե­սում ներ­կա­յաց­ված շատ կտավ­ներ գն­վե­ցին, ցու­ցա­հան­դե­սի հա­ջո­ղու­թյունն ակն­հայտ էր։ Գա­յա­նե Խա­չա­տու­րյան ա­նու­նը հայ­տա­վոր­վեց հայ կեր­պար­վես­տում, ուր դեռ ա­րա­րում էր Սա­րյա­նը, Քո­չարն էր ցն­ցում մի­ջա­վայ­րը զար­մա­նա­լի հայտ­նու­թյուն­նե­րով, ուր տա­ղանդ­նե­րի մի անկ­րկ­նե­լի աստ­ղա­բույլ էր հար­թում հայ կեր­պար­վես­տի Ծիր կա­թի­նը` ճա­նա­պար­հը, ի դեմս Է­լի­բե­կյան եղ­բայր­նե­րի և Հով­հան­նես Մի­նա­սյա­նի, Է­դուարդ Արծ­րու­նյա­նի և Վրույր Գալս­տյա­նի, Մի­նաս Ա­վե­տի­սյա­նի ու Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նի, Մար­տին Պետ­րո­սյա­նի և Հրա­չյա Հա­կո­բյա­նի... Աստ­ղա­բույ­լը սի­րով ըն­դու­նեց քույր նկար­չին։ Սա բնավ պա­տա­հա­կան չէր և, ան­շուշտ, ա­ղերս­ներ ու­ներ հե­ղի­նա­կի հետևյալ խոս­տո­վա­նան­քի հետ. «Իմ յու­րա­քան­չյուր ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նում նե­րառ­ված է հայ­կա­կան կո­դը, դա երևում է, չէ՞։ Ես սկ­սե­ցի ըմ­բռ­նել հայ­կա­կան գե­ղեց­կու­թյու­նը, նրա ֆակ­տու­րան և գույ­նը»։ Մի սքան­չե­լի օր նա նկա­րեց իր լա­վա­գույն գոր­ծե­րից մե­կը` «Որ­տե­ղի՞ց ենք մենք։ Ա­գու­լի­սից»։
Այս գե­րինք­նա­տիպ ար­վես­տա­գե­տի աշ­խարհն ար­ժա­նա­ցավ Ա­լեք­սանդր Բաժ­բեուկ-Մե­լի­քյա­նի, Եր­վանդ Քո­չա­րի և Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի դր­վա­տան­քին։
«Կեր­պար­վես­տի երկ­րում» մի թատ­րոն-ար­վես­տա­նոց կա, որ­տեղ իր զար­մա­նահ­րաշ աշ­խարհն է ստեղ­ծել հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի հեր­թա­կան տա­ղան­դը, ո­րի աշ­խարհն Ա­գու­լիս մո­լո­րակն է։ Այդ մո­լո­րա­կի կեն­վորն ու ա­րա­րի­չը նա է` Գա­յա­նե Խա­չա­տու­րյա­նը։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ